Արմինֆո. Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի և ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ այցելել են ռազմաարդյունաբերության կարևորագույն գործարաններից մեկը` «Davaro» ՍՊԸ:
Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նրանք ծանոթացել են կատարված և իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նոր ծրագրերին:
ՍՊԸ-ի ղեկավար անձնակազմի հետ պատգամավորները քննարկել են պետական պատվերներին և ՀՀ ռազմաարդյունաբերությանն ուղղված նոր ծրագրերի խոչընդոտների վերացմանն ուղղված հարցեր:
Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչ Արմեն Ենոքյանը հայտնել էր, որ ձեռնարկությունում արտադրվող ԱԹՍ - ները կարող են մինչև 20 ժամ թռչել մինչև 500 կմ հեռավորության վրա՝ կրելով 15 կիլոգրամանոց մարտագլխիկ: Ընկերությունը արտադրում է նաև անօդաչու թռչող սարքերի մարտական մոդելներ՝ մինչև 150 կմ հեռահարությամբ: