Արմինֆո. Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական զինվորական հավաքներ։ Դրանց անցկացման մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, հավաքները կանցկացվեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: Դրանք անցկացվում են պահեստազորայինների մարտական պատրաստության բարձրացման նպատակով, որոնցից յուրաքանչյուրը կզորակոչվի առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով: Հավաքին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի շարքայիններ, ենթասպաներ և պահեստազորի սպաներ: