Արմինֆո. Օգոստոսի 4-ին մասնագիտական տոնի՝ Երկաթուղայինների օրվա կապացությամբ բոլոր ներհանրապետական ուղղությունների գնացքները (բացառությամբ №101-102 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի) կկազմակերպվեն անվճար: Այդ մասին հաղոդրում է "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:
Ընկերությունը ներկայացրել է նաև հաշվետու ամսաթվին էլեկտրագնացքների երթեւեկության ժամանակացույցը: Մասնավորապես, Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկող էլեկտրագնացքը մեկնում է 07:55, 14:25 և 18:25-ին, հակառակ ուղղությամբ՝ 07:45, 11:55 և 18:15-ին, Երևան - Արաքս՝ 19:35, հակառակ ուղղությամբ՝ 07:10, Երևան - Երասխ ՝ 19:00, հակառակ ուղղությամբ՝ 06:30, Երևան - Շորժա՝ 08:30, հակառակ ուղղությամբ ՝ 17:00: