Արմինֆո. Սույն թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 16-ը՝ ներառյալ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կգտնվի արձակուրդում, վերջինիս բացակայության ընթացքում նրան կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Այդ մասին հաղորդել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետը, ի պատասխան մամուլում շրջանառվող այն լուրերը մեկնաբանելու խնդրանքին, թե՝ իշխանությունները մտադիր են Ավինյանին հեռացնել քաղաքապետի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Փամբուխչյանին, ով աջակցում է այդ գործընթացներին, նշել էր, որ նման տեղեկատվության չի տիրապետում, իսկ Փամբուխչյանին վստահում է՝ ինչպես ինքն իրեն: