Արմինֆո. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցի նախապատրաստումը մոտեցել է եզրափակիչ փուլին: Այդ մասին հուլիսի 31-ին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ամփոփելով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի կատարած աշխատանքները։
Նրա խոսքով՝ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, և կարելի է ասել, որ զեկույցը 90 տոկոսով կատարված է: Այնուամենայնիվ, Քոչարյանը չի հստակեցրել, թե երբ փաստաթուղթը կհրապարակվի։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Այն աշխատում է շուրջ մեկուկես տարի, հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են տասնյակ ժամերի տեսանյութեր, գաղտնի փաստաթղթեր, լսել են հրավիրված տասնյակ պաշտոնյաների, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: