Արմինֆո. Հայաստանի, ինչպես և ցանկացած այլ երկրի մեդիա- ռեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Այդ մասին օգոստոսի 31-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ գնահատելով Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում հուլիսի 29-ին "Ազատություն" ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանի ընտրվելու փաստը, ով, ըստ հայկական լրատվամիջոցների, վերջին 28 տարիներին հանրապետությունում չի բնակվել։
"Ամերիկացիներն ու ԵՄ-ականները կոնյունկտուրաայնորեն են գործում ՝ նպատակ ունենալով համընդհանուր հանրային կարծիքը տրամադրել Ռուսաստանի դեմ ։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության նշանակությունը և այն աջակցությունը, որ Մոսկվան ցուցաբերել և ցուցաբերում է եղբայրական Հայաստանին միանգամայն տարբեր ոլորտներում", - ասել է նա։
Այդ առումով ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Մոսկվան ունի զանգվածային հաղորդակցությունների ոլորտում Երեւանի հետ փոխգործակցության կարգավորված մեխանիզմներ։ Մասնավորապես, գործում է պրոֆիլային միջկառավարական համաձայնագիր, պահպանվում է միջգերատեսչական երկխոսություն, ընթանում են շփումներ լրագրողների գծով։ Անցյալ տարի տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական ուղեկցման և ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Տեղի է ունեցել ռուս-հայկական մեդիա ֆորում Երևանում: Հույս ունենք, որ հետագայում ևս կշարունակենք գործընկերների հետ լուծել ծագող հարցերը՝ զուտ մասնագիտական տեսանկյունից ", - ամփոփել է Նաստասինը ։