


Արմինֆո. Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, սենատոր Բեն Քարդինը քննադատել է ԱՄՆ-ի և Արևմուտքի բողոքի բացակայությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ռազմավարական կարևոր տարածքների շարունակական օկուպացման դեմ:
"Առանց որեւէ չափազանցության Ադրբեջանը հիմա օկուպացնում է Հայաստանի մի մասը, Հայաստանի ռազմավարական մասը ։ Լեռնային Ղարաբաղի մերձակա լեռնային շրջանների նկատմամբ նրանց վերահսկողության վերաբերյալ իրական բողոքներ չեն եղել: Սա Հայաստանին հսկայական ռիսկի է ենթարկում՝ միջանցք ստանալու տեսանկյունից, որը կարող է բաժանել երկիրը կամ հանգեցնել նրա հարավային շրջանների կորստին։ Եվ ես չեմ տեսնում միջազգային հանրության կողմից բարձրացված մեծ աղմուկ", - հայտարարել է Քարդինը՝ Սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ։
Նշենք, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառ.կմ տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ։ Թշնամու թիրախը Ջերմուկ առողջարանային քաղաքն է, որի մատույցներում տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերը ։ Ավելին, թշնամական կողմը փորձում է ուժի կիրառման սպառնալիքով ՀՀ Սյունիքի մարզով ստանալ արտատարածքային միջանցք, որը թույլ կտա ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև։



