Արմինֆո. ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հանդիպման մանրամասներ:
Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, հանդիպման ընթացքում այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը կարծում է, որ, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքը" ի վնաս Հայաստանի է և չի բխում նրա շահերից: "Մենք պնդում ե0նք հենց այդ մոտեցումը և հաստատապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի շահերի հիման վրա և անկախ այլ ժողովուրդների քաղաքականությունից", - ասել Է Իրանի հոգևոր առաջնորդը, հավելելով, որ օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևան երկրների հետ հարաբերություններում: