Արմինֆո. Փարիզը մասնակցում է "Տաթևի վանական համալիր և Տաթևի մեծ անապատ" հուշարձանախմբի վերակառուցման ծրագրին: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։ "Տաթեւի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից մեկն է եւ խորհրդանշում է երկրի ինքնությունը", - ընդգծել է նա:
Նշենք, որ Տաթևի վանական համալիրի հուշարձանախումբը 1995 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Անցած տարեվերջին Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ամիրզայանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել էր, որ "Զինված ընդհարումների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության մասին" կոնվենցիայի շրջանակներում "Տաթևի վանական համալիրներ և Տաթևի մեծ Անապատ " հուշարձանախմբին, ինչպես նաև Որոտան գետի կիրճին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պահպանության կարգավիճակ է տրվել:
Հիշեցնենք, որ վանական համալիրի վերականգնումն առաջինը նախաձեռնել է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանը, ով արդեն 10 ամիս է, ինչ մտացածին հոդվածով գտնվում է Բաքվի բանտում: Մասնավորապես, նրա նախաձեռնությամբ 2008 թվականին մեկնարկել է "Տաթևի վերածնունդ" նախագիծը ։ Վերջինս նախատեսում էր միջնադարյան հայկական վանքի վերակառուցում, ակադեմիական և հոգևոր ավանդույթների վերածնունդ, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և տեղի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման միջոցառումներ։ 2010թ. ծրագրի շրջանակներում վերականգնվել է Ձիթհանը, 2015թ. վերականգնվել է Հյուսիսային մուտքը, 2018թ.՝ Սբ. Աստվածածին եկեղեցին, 2019թ.՝ համալիրի թանգարանային հատվածը: