


Արմինֆո. Պետդեպարտամենտում շարունակում են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Պարզաբանելով, թե արդյոք Պետդեպարտամենտը հույս ունի առաջընթաց գրանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում, հաշվի առնելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի միջնորդ Լուիս Բոնոն նոր է վերադարձել տարածաշրջանից, Պատելն ընդգծել է, որ չի պատրաստվում ժամկետներ սահմանել: "Իհարկե, դա այն է, ինչով ակտիվորեն շարունակում են զբաղվել և քարտուղարը, և համակարգող Բոնոն, բայց ես ձեզ համար որևէ հատուկ թարմացում կամ ժամկետ չունեմ: Դա այն է, ինչի ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել", - հայտարարել է նա։
Ճշգրտող հարցին, թե արդյոք նա որևէ մեկնաբանություն ունի հայ և թուրք դիվանագետների հուլիսի 30-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ՝ հաշտեցման ջանքերի շրջանակներում, Պատելը հայտարարել է, որ մեկնաբանություններ չկան, հավելելով, որ այդ հարցը նույնպես այն հարցերի թվում է, որոնց վրա կենտրոնացած է պետքարտուղարը:



