Արմինֆո. Հայաստանում աշխատանք է տարվելու երկրի նոր Պետական ատլասի կազմման ուղղությամբ։ Առաջիկա աշխատանքների տեխնիկական առաջադրանքի մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են պետական և գիտական կառույցների ներկայացուցիչներ: Աշխատանքային խումբը պարտավորվում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքի արդյունքները: