


Արմինֆո. Աշնանը Երևանի ավտոպարկը կհամալրվի ZhongTong մակնիշի 15 տրոլեյբուսով։ Այd մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
<Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը մարդկանց համար հարմարավետ ու ժամանակակից տրանսպորտով փոխարինելու գործընթացը։ Աշնանը Երևանում կլինեն ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուսներ՝ 12 մետր երկարությամբ: Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին>, - գրել է Ավինյանը։



