Արմինֆո. Վրացական կողմիում հայկական մեքենաների կուտակումներ չկան, ՌԴ - ի կողմից անցման համար էլեկտրոնային հերթում մոտ 500 բեռնատար է գրանցված։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Այսօր առավոտյան հաղորդվել է, որ Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով, անցման էլեկտրոնային հերթում գրանցված է 2734 բեռնատար, որոնցից 847-ը՝ հայկական համարանիշներով։
Կցորդի հավաստմամբ՝ հերթերում մեքենաների իրական թիվը մոտ կրկնակի քիչ է, քան էլեկտրոնային հերթում գրանցված թիվը։ Դրանցից մոտ 500 - ը բեռնատարներ են Հայաստանից։ Սակայն այդ մեքենաների մի մասը դեռ ճանապարհին է (ՌԴ տարածքում) եւ չեն հասել Լարսի անցակետ։
Վերին Լարսում կուտակումների հիմնական պատճառը զբոսաշրջային սեզոնի պատճառով անցակետերի գերծանրաբեռնվածությունն է։ "Եթե այդ ժամանակահատվածի համար անցակետով անցնող բեռնատարների թիվն օրինաչափ է, օրական սահմանը հատում է մոտ 1000-1200 բեռնատար, ապա մարդատար ավտոմեքենաների թիվն այս սեզոնին կրկնապատկվում է՝ հասնելով օրական 4 հազար մեքենայի", - պարզաբանել է Հակոբյանը:
Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին գործող միակ անցակետն է։ Հուլիսի 26-ին "Վերին Լարս" անցակետով երթևեկությունը մի քանի ժամ արգելվել էր սողանքի պատճառով, ավելի ուշ ճանապարհը բացել են։