Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: