Արմինֆո. Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում հուլիսի 29-ին պայքարի մեջ կմտնի հայ բռնցքամարտիկ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, ով հանդես է գալիս +92 կգ քաշային կարգում:
Հայ մարզիկի մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի անգլիացի Օրի Դելիկուտոսը: Մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին՝ "Հյուսիսային Փարիզ" մարզասրահում: Քառորդ եզրափակիչի մենամարտերը կկայանան օգոստոսի 3-ին:
Հիշեցնենք, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում են 15 մարզիկներ. հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստանյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գագիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը և մարզիկ Երվանդ Մկրտչյանը: