Արմինֆո. ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն, ի թիվս մի շարք միջոցառումների, հավանություն է տվել 2025 ֆինանսական տարվա համար օտարերկրյա պետական գործառնությունների մասին օրինագծին, որը Հայաստանին 65 մլն դոլարի օգնություն է նախատեսում: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը։
Այդ առնչությամբ ԱՀՀ-ը ողջունել է Սենատի հատկացումների կոմիտեի աջակցությունը հայ ժողովրդին։ "Հայաստանին օգնելու համար առնվազն 65 միլիոն դոլարի ներառումը շատ անհրաժեշտ է, քանի որ Հայաստանը շարունակում է լուծել հիմնական խնդիրները 2020 թվականի պատերազմից և Արցախից ավելի քան 100 000 հայերի ներհոսքից հետո, որոնք վտարվել են իրենց հայրենիքից՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքում", - հայտարարել է ԱՀՀ Կոնգրեսի հետ կապերի գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: