


Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։
"Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, մենք նույնը կանենք Իսրայելի հետ", - հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը և Լիբիան, որտեղ գտնվում են թուրքական զորքերը, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, արձագանքելով Էրդողանի այդ հայտարարությանը, , վերջինիս համեմատել է Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի հետ: "Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում հարձակվել Իսրայելի վրա։ Նա, պարզապես, պետք է հիշի, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, և ինչով է դա ավարտվել", - գրել է Կացը՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում:



