Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել երկրի օլիմպիական թիմին:
«Ամենայն բարիք Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկներին: Շնորհակալություն խաղերը հյուրընկալող մեր ֆրանսիացի բաարեեկամներին՝ հրաշալի անցնելու համար գործադրվող ջանքերի համար>, - գրել է Միրզոյանը X ցանցում։
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 15 մասնակից. հրաձիգ Էլմիրա Կարապետյան, մարմնամարզիկներ Արթուր Դավթյան (հենացատկ), Վահագն Դավթյան (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյան (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյան (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյան (ազատ ոճ, 65 կգ), ծանրամարտիկներ Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), Վարազդատ Լալայան (+ 102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյան (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյան և Վարսենիկ Մանուչարյան, մարզիկ Երվանդ Մկրտչյան: