Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը բարդ կլինի՝ ՀՀ տարածքով տարանցիկ միջանցք ստեղծելու և ՀՀ սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջների պատճառով, որոնց քաղաքականապես դժվար կլինի համաձայնել: Այս մասին ասվում է Fitch վարկանիշային գործակալության զեկույցում։
«Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային վերահսկողության լիակատար կորստից հետո: Fitch-ի կարծիքով, համապարփակ խաղաղության համաձայնագիրը բարդ կլինի՝ Հայաստանի նկատմամբ սեփական տարածքով տարանցիկ միջանցք ստեղծելու և սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի պահանջների պատճառով, որոնց քաղաքականապես դժվար կլինի համաձայնել: Մեր հիմնական սցենարը չի ներառում հակամարտության էսկալացիա, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել Հայաստանի տարածքում, և տեղի են ունեցել սպորադիկ փոխհրաձգություններ", - ասվում է զեկույցում։
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ չնայած Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների վատթարացմանը, երկրների միջեւ տնտեսական կապերը մնում են ամուր, իսկ Հայաստանի էներգետիկ կախվածությունը ՌԴ - ից՝ «շատ բարձր»:
Միևնույն ժամանակ, Fitch-ը չի ակնկալում Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի կողմից երկրորդային պատժամիջոցներ, և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը կհետևի Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին: