Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունից հետո հայ-իրանական գաղտնի պաշտպանական համաձայնագրի կնքման մասին հաղորդումը հերքել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Ինչպես գրում է Mehr գործակալությունը, Մեհդի Սոբհանին անվստահելի է համարել այն աղբյուրների լուրերը, որոնք Իրանի Իսլամական Հանրապետության մասին կեղծ տեղեկատվության և կանխակալ վերլուծությունների հրապարակման պատմություն ունեն:
Սոբհանիի ասելով՝ նման հրապարակումների նպատակը Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելու փորձերն են: "Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը կովկասյան տարածաշրջանում ", - եզրափակել է նա:
Ինչպես ավելի վաղ գրել էր ԱրմԻնֆո-ն, հղում անելով Iran International-ին, Երևանն ու Թեհրանը 500 մլն դոլար արժողությամբ զենքի մատակարարման խոշոր համաձայնագիր են ստորագրել: Ինչպես Iran International-ին պատմել է Մերձավոր Արեւելքի բարձրաստիճան զինվորական մի պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում, համաձայնագիրը ներառում է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարում ՝ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման համար: Մասնավորապես, խոսքը Shahid 136, Shahid 129, Shahid 197 և Mohajer դրոնների մասին է։ Այդ համաձայնագրի հիման վրա նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանին կտրամադրի "Սոմ Հորդադ", "Մաջիդ" հակահրթիռային պաշտպանության համակարգեր, 15 "Հորդադ" և "Արման" հակահրթիռային պաշտպանության համակարգեր: