Արմինֆո. Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին Հայաստանում ԱՄՆդեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
«Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում։
Նշենք, որ ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունների, Բոնոն Երևանում բանակցություններ է վարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Սոցիալական ցանցերում հայտնվել են նաև արևմտամետ փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ Բոնոյի հանդիպման կադրերը ։