Արմինֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 25-ին որոշում է ընդունել ամառային զորակոչի ժամկետները երկարաձգել մինչև 2024 թվականի օգոստոսի 15-ը՝ ներառյալ:
Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 25-ի որոշման համաձայն, 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության զորակոչվող քաղաքացիների կողմից Զինված ուժերի համալրումն պետք է իրականացվեր 2024 թվականի հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 31-ը՝ ներառյալ: Ժամկետային զինվորական ծառայություն կամ շարքային կազմի այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման ժամկետը սահմանվել է անցկացնել 2024 թվականի հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
<2024թ. ամառային զորակոչի ընթացիկ վերլուծության արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ի դրությամբ զորակոչի ենթակա մեծ թվով քաղաքացիներ դեռևս ենթարկվում են բժշկական զննության և նշված բոլոր քաղաքացիների հետազոտումն ու բժշկական զննությունն ավարտին չեն հասցվի կառավարության ամառային զորակոչ անցկացնելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում: Այսպիսով, բացառելու համար անհրաժեշտ բժշկական զննություն չանցնելու պատճառով նրանց բժշկական զննությունը ձմեռային զորակոչի տեղափոխելու դեպքերը, անհրաժեշտ էր զորակոչի ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի օգոստոսի 15 – ը՝ ներառյալ>, - ասվում է այսօրվա որոշման պարզաբանման մեջ: