


Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին է որակել Իրանի հետ 500 մլն դոլարի զենքի պայմանագրերի ստորագրման մասին տեղեկատվությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն, ի պատասխան ԱրմԻնֆո-ի ճշտմանը, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Իրանից զենք գնելու մասին տեղեկատվությունը, մասնավորապես, հայտարարել է. "Մենք չենք արձագանքում մտացածին բովանդակությամբ հրապարակումներին":
Ինչպես ավելի վաղ գրել էր ԱրմԻնֆո-ն, հղում անելով Iran International-ին, Երևանն ու Թեհրանը 500 մլն դոլար արժողությամբ զենքի մատակարարման խոշոր համաձայնագիր են ստորագրել:
Ինչպես Iran International-ին պատմել է Մերձավոր Արեւելք բարձրաստիճան զինվորական անանուն մի պաշտոնյա, համաձայնագիրը ներառում է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարում ՝ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման համար: Մասնավորապես, խոսքը Shahid 136, Shahid 129, Shahid 197 և Mohajer դրոնների մասին է։ Այդ համաձայնագրի հիման վրա նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանին կտրամադրի "Սոմ Հորդադ", "Մաջիդ" հակահրթիռային պաշտպանության համակարգեր, 15 "Հորդադ" և "Արման"հակահրթիռային պաշտպանության համակարգեր:
"Թեհրանի և Երևանի միջև զենքի վերաբերյալ այդ համաձայնագրի մասին ոչ մի հաշվետվություն նախկինում չի հրապարակվել։ Իրանի և Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները չեն պատասխանել այդ պայմանագրի վերաբերյալ Iran International-ի հարցերին", - նշում Է աղբյուրը:
Հավելենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ Iran International-ը ոչ պետական ընդդիմադիր պարսկերեն լրատվական հեռուստաալիք է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում, եւ այն Իրանում անկախ նորությունների ամենաազդեցիկ աղբյուրն է՝ 33% օրական լսարանով: Հայտնի է, որ ալիքը կապեր ունի Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ, ընդ որում, ալիքի որոշ ֆինանսավորում ստացվում է նրանց հետ սերտորեն կապված մարդկանցից:



