Արմինֆո.Այսօր Անկարայում տեղի կունենա Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, եւ, ի թիվս այլ հարցերի կքննարկվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգի առանցքային հարցերը կլինեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, Հունաստանի հետ հարաբերությունները, Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունը, ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը: