Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն ու Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Յակով Բլիցշտեյնը Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, այդ թվում ՝ տնտեսության, անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը, զրուցակիցներն անդրադարձել են Գազայի հատվածում տիրող իրավիճակին:
Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Հանդիպման շրջանակներում մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ: