Արմինֆո. Կյանքից հեռացել է ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
«Ֆրանսիայի դեսպանությունը ցավով տեղեկացավ պարոն Ռայմոնդ Եզեգելյանի մահվան մասին: Փաստաբան, գործարար և բարերար, Հայաստանում Արտերկրում ֆրանսիացիների միության նախագահ, նա կապող օղակ էր մեր երկու երկրների միջև։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և մտերիմներին», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում։