Արմինֆո. Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկան պատմական է համարել ինչպես վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, այնպես էլ ԽԵՀ-ի (Խաղաղության երոպական հիմնադրամ) միջոցով Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին ԵՄ որոշումը: Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցերում։
"Սա կարևոր հանգրվան է տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին։ Էստոնիան լիովին աջակցում է այդ քայլին", - նշել է նա Twitter-ի (X) իր միկրոբլոգում ՝ կիսվելով այդ կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարի հրապարակմամբ։
Նշենք, որ հուլիսի 22-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով 10 մլն եվրոյի օգնություն տրամադրելուն և "կանաչ լույս" է տվել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար: