Արմինֆո.Հուլիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հերթական անգամ այցելել էին Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային, կազմակերպության աշխատակիցները այցելությունների ժամանակ գնահատում են կալանաավորված անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն ստեղծում նրանց ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ շարունակելու համար: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն, այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես պահող կողմին:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը ։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանք մի քանի հարյուր են։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ. Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: