Արմինֆո. Սեպտեմբերի սկզբին "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը մեծ հանրահավաք կանցկացնի։ Այդ մասին, ինչպես հաղորդում է "Սրբազան պայքար" թելեգրամյան ալիքը, նախօրեին հայտարարել է բողոքի շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում:
"Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք։ Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք", - ասել է նա։
Արքեպիսկոպոսը նաև նշել է, որԱրցախի հետ պատահածը բացառապես այն իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է, որն այդ ժամին գտնվել է ղեկին, մնացած բոլորը հնարովի է։ "Եթե հաղթանակ լիներ Արցախում, վերագրվելու էր իշխանությանը, ասելու էին՝ մենք հաղթեցինք, հետևաբար պարտության մեջ ինչո՞ւ պետք է ուրիշները մեղավոր լինեն։ Արցախի հանձնումը ծրագրված էր, մարդն ասում է՝ 2018-ին պետք է ասեի, որ Արցախը մերը չէ", - հայտարարել է շարժման առաջնորդը:
Հիշեցնենք, որ ս. թ. հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել էր, որ " ամենամեծ խնդիրը, որին մենք բախվել ենք 2018 թվականից ի վեր ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, այն էր, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ մենք ունենք մի իրավիճակ, երբ անխուսափելիորեն պետք է գնանք զիջումների կամ պատերազմի ճանապարհով. Ես ինքս ինձ հարց էի տալիս ՝ լավ, զիջենք սա, զիջենք այն, բայց ինչի վրա է կանգ առնելու այդ զիջումների գործընթացը ։ Ես չէի կարող պատասխանել այդ հարցին: Հիմա ես ունեմ այս հարցի պատասխանը. Հայաստանի տարածքի 29 743 քառ. կմ-ի վրա>: Նա հավելել է, որ պետք է այն ժամանակ նիստ անցկացներ փակ ռեժիմով և ասեր, որ պետք է համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը ինքնավարություն լինի Ադրբեջանի կազմում։