Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Յակ-52 ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների անունները:
« Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ զոհվել է: Փաստի առթիվ Հայաստանի Քննչական կոմիտեում վարույթ են նախաձեռնել, միջոցներ են ձեռնարկվում վթարի բոլոր պատճառները պարզելու ուղղությամբ։