Արմինֆո.Հունիսի 12-ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։ Այս մասին հուլիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նա նշել է, որ նման հետեւության է հանգել՝ համադրելով հենց քաղաքացիներից ստացված տեղեկությունները, այդ թվում՝ տեսանյութերը, ինչպես նաև՝ առկա փաստերը:
Անդրադառնալով ցուցարարների նկատմամբ կիրառվող հատուկ միջոցներին՝ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այդ հարցն առանձին քննարկումների և մանրամասն վերլուծության թեմա է: "Մենք այս պահին հետաքննություն ենք անցկացնում, թե արդյոք հատուկ միջոցները կիրառվել են համաչափության սկզբունքի պահպանմամբ", - ասել է Մանասյանը:
Ընդ որում, ինչպես նշել է օմբուդսմենը, դեռեւս լիազոր մարմիններից պատասխան չի ստացվել այն մասին, թե արդյոք կիրառվել են "Զարյա-2" տեսակի թե արգելված "Զարյա-3" տեսակի նռնակներ: