Արմինֆո.ԱՄՆ-ը հաստատակամ է ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Հայաստանի ամրապնդման հարցում: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան ։ "Մեծ երախտագիտություն Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիսթինա Քվինին և դեսպանատան գերաստղերի թիմին՝ հագեցած այցի համար, որը վերահաստատեց ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը: ԱՄՆ-ը հաստատակամ է ամրապնդելու ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Հայաստանը, որն իր սեփական ուղին է հարթում տարածաշրջանում եւ ողջ աշխարհում", - նշել է նա։