Արմինֆո. Քաղաքականության և անվտանգության կոմիտեն (PSC) քիչ առաջ հաստատել է Մագդալենա Գրոնոյի նշանակումը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։
"Անվանակարգը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից։ Շնորհավորում ենք և հաջողություն մաղթում նոր դերում",- հաղորդել է ներկայացուցչությունն Twitter-ի (X) իր էջում:
Այս հրապարակմանն արձագանքել է ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, ով, մասնավորապես, գրել է. "Շնորհավորում ենք Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Գրոդնոյի և նրա թիմի հետ:"
Ավելի վաղ Գրոնոն զբաղեցնում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականի պաշտոնը: Այս պաշտոնում նա կփոխարինի Տոյվո Կլաարին։