Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: Կառավարության հաղորդագրության համաձայն, ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:
Նշենք, որ գագաթաժողովը կտևի ընդամենը մեկ օր։ Հուլիսի 18-ին Միացյալ Թագավորությունում եվրոպական առաջնորդները կքննարկեն Ուկրաինային հետագա աջակցությունը:
Գագաթնաժողովի թեմաներն են լինելու էներգետիկան, ենթակառուցվածքները, կիբերանվտանգությունը, մարդկանց թրաֆիքինգի, ապատեղեկատվության դեմ պայքարը, , միգրացիայի խնդիրները:
Փորձագետները նշում են, որ ՄԹ նորընտիր վարչապետ Քիր Սթարմերի համար գագաթնաժողովը կդառնա այլ առաջնորդների հետ հանդիպելու և արտաքին քաղաքական հարցերում ՄԹ դիրքորոշման մասին հստակ ազդակ տալու վաղ հնարավորություն: Չնայած այն հանգամանքին, որ Սթարմերը փոխարինել է Սունակին ՄԹ կառավարության ղեկավարի պաշտոնում, նա կպահպանի Սունակի կողմից սահմանված գագաթնաժողովի օրակարգը: