Արմինֆո.Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ նյութապես կխրախուսվեն։
"Խրախուսել Ազգային ժողովի աշխատակազմ պետական ծառայողներին միանվագ դրամական պարգևատրմամբ' համաձայն հավելվածի", - ասվում է ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանի որոշման մեջ:
Նախորդ անգամ ԱԺ աշխատակիցներին նյութապես խրախուսել են Սահմանադրության օրվա առթիվ։ Թե ինչի կամ ինչ առիթով են այս անգամ պարգևատրում ՝ հայտնի չէ ։