Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հերթական վճիռն է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:
Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ կայացրել է դատավճիռ, ըստ որի՝ հօգուտ պետության բռնագանձվել է Սուրեն Գաբրիելյանի ավելի քան 350 մլն դրամի գույքը: Նախատեսվում է, մասնավորապես, բռնագանձել Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 առանձնատուն, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 բնակարան և ավելի քան 70 մլն
դրամ:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում: Նշենք, որ տվյալ դեպքում խոսքը ՀՀ քաղաքացի Սուրեն Գաբրիելյանի մասին է, ով ձերբակալվել է "Հայբիզնեսբանկ" - ից 10,980 մլն դրամ հափշտակելու կասկածանքով: 2014 թվականին նրան հաջողվել էր փախչել "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոցից, որից հետո նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել ։