

Արմինֆո. Ամերիկյան հայտնի հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինգհը, ով Հայաստանում առավել հայտնի է Lady GAGA-ի (<911>), R. E. M (Losing My Religion) խմբի, Վանեսա Պարադիի (Be My Baby), Լու Ռիդի (What 's Good) և այլոց համար նկարահանված տեսահոլովակներով, "Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում արժանացել է "Վարպետ" մրցանակի: Սինգհն իր խորին երախտագիտությունն է հայտնել մրցանակի համար, որն իրեն են հանձնել "Ոսկե ծիրան" կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Թարսեմ Սինգհը Հայաստան է ժամանել "Տարածաշրջանային համայնապատկեր" մրցութային ծրագրի շրջանակում որպես ժյուրիի նախագահ կինոփառատոնին մասնակցելու համար: Սինգհը որպես կինոռեժիսոր իր դեբյուտը կատարել է 2000 թվականին՝ <Բջիջ> հոգեբանական թրիլլերով, գլխավոր դերում Ջենիֆեր Լոպեսն է, որը բազմաթիվ կինոքննադատների կողմից արժանացել է բարձր գնահատականի ՝ հոլիվուդյան կինոյի համար արտասովոր վառ տեսողական և խորհրդանշական մտածողության համար ։ Դրանից հետո ռեժիսորը նկարահանել է ևս 5 լիամետրաժ ֆիլմ, որոնցից վերջինը ՝ "Սիրելի Ջասի" դրաման, առաջին անգամ ցուցադրվել է 2023 թվականին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում և արժանացել Platform մրցանակին, ֆիլմի երևանյան պրեմիերան կայացել է 2024 թվականին ՝ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի շրջանակներում ։



