Արմինֆո.Վաշինգտոնը շարունակում է Երևանին և Բաքվին դրդել խաղաղության պայմանագրի ստորագրման։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինչ-որ առաջընթաց է գրանցվել Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում:
Միլլերը չի մանրամասնել, սակայն հավաստիացրել է, որ երկու կողմերն էլ անհավանական առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ են անցել: "Եվ այդ պատճառով մենք շարունակում ենք նրանց առաջ մղել։ Այդ երկրների միջեւ խաղաղության համաձայնագիրն այնքան մեծ նշանակություն կունենար այդ երկրների համար, եւ այն այնքան մեծ նշանակություն կունենար տարածաշրջանի համար՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության համար: Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, սակայն դրա համար երկու կողմերը պետք է դժվար ընտրություն կատարեն եւ կոշտ փոխզիջումների գնան, ուստի մենք պատրաստվում ենք շարունակել նրանց մղել տարաձայնությունների վերջնական կարգավորման եւ համաձայնության ձեռք բերման", - ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հավելելով, որ Վաշինգտոնը չի հանգստանա, քանի դեռ կողմերի միջեւ խաղաղության պայմանագիր չի կնքվել։
Նշենք, որ անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հհարթակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ: