Արմինֆո. ԱՄՆ ՄԶԳ-ը ևս 4 մլն դոլար կտրամադրի արցախցի փախստականներին աջակցելու համար: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը:
"Հպարտ եմ, որ ականատես եղա ԱՄՆ ՄԶԳ տնտեսական հիմնադրամների վարչության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կարևորագույն գործընկերության համաձայնագրի ստորագրմանը", - ասել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մաքքին, ում խոսքերը մեջբերում Է գործակալության Երևանյան գրասենյակը:
ԱՄՆ ՄԶԳ-ում հավելել են, որ այս համագործակցությունը նշանավորում է 4 մլն դոլար արժողությամբ նախաձեռնության գործարկում՝ տեղահանված անձանց համար երկարաժամկետ բնակարան ապահովելու նպատակով:
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվարի դրությամբ հաշվառված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115 հազար քաղաքացիների տվյալներ։ Հիշեցնենք, որ հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից (Արցախի Հանրապետություն) սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին։ Դրան նախորդել է Ադրբեջանի կողմից Արցախի 10-ամսյա շրջափակումը (2022 թվականի դեկտեմբերի 12-ից), որը տարածաշրջանում առաջացրել է հումանիտար սուր ճգնաժամ, և ռազմական գործողությունները, որոնք ավարտվել են Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայով (2023 թվականի սեպտեմբերի 19-20) և ողջ հայ բնակչության ելքով ։ Ավելին, ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԱԾ - ից, 2023 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը Լեռնային Ղարաբաղից բռն0ի տեղահանված 17 269 մարդ լքել է Հայաստանը, նրանցից ընդամենը 7 138-ն են վերադարձել ՀՀ: