Արմինֆո.Ադրբեջանի և Իրանի միջև բանակցությունների արդյունքում 2024 թվականի հուլիսի 15-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը՝ նոր հասցեում: Դեսպանն ու դեսպանության ներկայիս կազմը վերադարձել են Թեհրան: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
"Իրանական կողմը, որպես հավատարմագրման երկիր, "Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի" շրջանակում անվտանգության ապահովման իր պարտավորությանը համապատասխան, դեսպանության նոր շենքի առջև իրականացրել է դիվանագիտական պահպանության ապահովման համապատասխան միջոցառումներ:
Ներկայումս համապատասխան աշխատանքներ են տարվում Իրանում դեսպանության նոր շենքում հյուպատոսական ծառայության կազմակերպման ուղղությամբ, և առաջիկայում լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն հյուպատոսական ծառայության վերսկսման վերաբերյալ:
"Դեսպանատան աշխատանքի վերսկսումը կնպաստի ադրբեջանաիրանական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարիդրացիության վրա, երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և լուծում պահանջող հարցերի ուղղությամբ աշխատանքի վրա", - ասվում է ԱՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թեհրանում իր դեսպանատունը փակել էր 2023 թվականի հունվարի վերջին՝ ԻԻՀ քաղաքացու հարձակումից հետո, որն իր կնոջը փնտրելու նպատակով ներխուժել էր դիվանագիտական ներկայացուցչության շենք և ինքնաձիգներից կրակ բացել։ Հարձակման արդյունքում սպանվել էր Օրհան Ասկերովի անվտանգության ծառայության պետը, դեսպանատան անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ վիրավորումներ էին ստացել: