Արմինֆո. Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն իրենց որդեգրած գիծը, Հայաստանը կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի քմահաճույքների պատանդը առաջիկա հարյուր տարիներին։ Նման կարծիք է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչ Գևորգ Իշխանյանը։
Նա Twitter-ի (X) իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է. "Եթե ոչինչ չփոխվի, Նիկոլ Փաշինյանը կստորագրի, այսպես կոչված, "խաղաղության համաձայնագիրը", որի համաձայն, Ադրբեջանը Հայաստանի տարածքով ուղիղ միջանցք կունենա դեպի Թուրքիա։ Ադրբեջանը կպահի օկուպացված տարածքները և, հնարավոր է, նոր շրջաններ ստանա որպես նվիրատվություն՝ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Տիգրանաշենն ու Սյունիքը։ Այն հողերը, որոնք զիջում է Փաշինյանը, կկտրեն կենսական կարեւեերություն ունեցող տրանսպորտային երթուղիները Հայաստանի ներսում և կապահովեն Ադրբեջանի լավագույն ռազմավարական և ռազմական դիքը:
Տրամադրված միջանցքը, հավանաբար, կվերահսկվի "երրորդ կողմից"՝ ոչ թե այլ երկրի, այլ ՆԱՏՕ - ի հետ կապված եւ Թուրքիայի հետ ամուր կապեր ունեցող պահպանության ֆիրմայի կողմից։ Այդ ժամանակ մենք կհայտնվենք Թուրքիայի և Ադրբեջանի քմահաճույքների պատանդի վիճակում հաջորդ հարյուր տարվա ընթացքում։ Ահա թե ինչ է դրված խաղասեղանին":
Հիշեցնենք, որ Ադրբեջանը շանտաժի և սպառնալիքների եղանակով փորձում է ստանալ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Չնայած Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, թե մտադիր չեն նման միջանցք տրամադրել Ադրբեջանին, հայկական իշխանությունների գործնական քայլերը վկայում են հակառակի մասին: