Արմինֆո. Բաքվում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանի նկատմամբ դատական ֆարսը. նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատարանի որոշման համաձայն ՝ առաջին հինգ տարիները Բեգլարյանը կանցկացնի բանտում, մնացած 10 տարիները՝ խիստ ռեժիմի գաղութում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին 62-ամյա Բեգլարյանը մոլորվել էր՝ հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Միջադեպը տեղի էր ունեցել Աղավնո գյուղի մոտակայքում ։ Հայկական կողմի տվյալներով՝ անսթափ վիճակում նա մոլորվել էր։ Տարեց տղամարդը ձերբակալվել էր ադրբեջանցի ուժայինների կողմից: