Արմինֆո."Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Կինոյի տանը բացվել է "Լենֆիլմ" կինոստուդիայի նկարիչ-լուսանկարիչ Ելենա Կարուսարի աշխատանքների ֆոտո-ցուցադրությունը, որոնք պատմում են Սերգեյ Փարաջանովի "Աուղ Ղարիբ" (1988թ., "Վրաստան-ֆիլմ" կինոստուդիա) վերջին ֆիլմի նկարահանման ընթացքի մասին:
Կարուսարի սև-սպիտակ լուսանկարները, որոնք արվել են կինովարձույթում ֆիլմը գովազդելու համար, փոխանցում են նկարահանման ընթացքում տիրող մթնոլորտը, ընկղմում առարկաների, գործվածքների և հյուսվածքների զարմանալի աշխարհում:
Հատկանշական է, որ աշխատանքների այս շարքը հայտնաբերվել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգի փողոցային աղբամաններից մեկում՝ տուփի մեջ, բոլորը փաթեթավորված էին մեկ առ մեկ, ստորագրված և տեսակավորված: Թերեւս հենց դա է օգնել հասկանալ, որ դրանք պատկանում են Ելենա Կարուսարի հեղինակությանը:
Ցուցադրությունը կազմակերպվել է "Ոսկե ծիրան" կինոփառատոնի և «Ռամբալկոշե» ժամանակակից արվեստի թանգարանի համագործակցության շրջանակներում և բաց կլինի մինչև հուլիսի 17-ը ժամը 10:00-20:00-ն: Մուտքն ազատ է:
Ցուցահանդեսն անցկացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Նշենք, որ Ելենա Կարուսաարը երկար տարիներ աշխատել է "Լենֆիլմ" կինոստուդիայում որպես լուսանկարիչ և համագործակցել Է "Գրուզիա-ֆիլմ" կինոստուդիայի հետ: Լուսանկարչի արխիվում կա 77 լուսանկար, որոնք արվել են "Աշուղ Ղարիբ" ֆիլմի նկարահանման ընթացքում:
"Աշուղ Ղարիբ" ֆիլմը նկարահանվել է Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մոտիվներով եւ դարձել է Փարաջանովի վերջին ավարտված ֆիլմը։ Ֆիլմը ներկայացվել Է Նիդերլանդների, Գերմանիայի և Իտալիայի կինոփառատոներում, որից հետո հայտնվել է վարձույթում: Գերմանիայում կայացած Եվրոպական Օսկարի առաջին մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն առաջադրվել է "Լավագույն ռեժիսոր" անվանակարգում և արժանացել հատուկ մրցանակի՝ լավագույն գեղարվեստական ձևավորման համար: Իսկ Վենետիկի կինոփառատոնի ժյուրին, ընդհանրապես, դիմել է Ամերիկյան կինոակադեմիային՝ խնդրելով այդ ֆիլմն առաջադրել "Օսկարի"։