Արմինֆո. Մոսկվան ծայրահեղ ափսոսանք է հայտնում Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության առնչությամբ: Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանն անվտանգության ոլորտում շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ ՝ հանդես գալով որպես ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունների մասնակից: "Երևանի ունեցած մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն այնտեղ, ցավոք, այլ ճանապարհ են ընտրել", - արձանագրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանը արտգործնախարար Արարատ Միրզոյանի մակարդակով մասնակցում է Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: