Արմինֆո.Վաշինգտոնը կոչ է անում Երևանին և Բաքվին "շուտափույթ ավարտել գործարքը"։ Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«Պետքարտուղար Բլինքենը քննարկել է երկարաժամկետ և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի ճանապարհին ձեռք բերված առաջընթացը և կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել գործարքը շուտափույթ ավարտելու ուղղությամբ: Պետքարտուղարը նաեւ ընդգծել է խաղաղության կարեւորությունը տարածաշրջանային կապերի զարգացման գործում, ինչը օգուտ կբերի Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին", - ասվում է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրությունում: