Արմինֆո.ԱՄՆ-ը շարունակելու է կոչ անել և աշխատել արցախցիներին անվտանգ տուն վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը՝ Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի աշնանը եղել է այստեղ և քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ տեղի ունեցած ողբերգությանը: Չնայած այն հանգամանքին, որ արցախցիներից շատերն աշխատանքի են տեղավորվել, Փաուերի կարծիքով, դա ոչ մի կերպ չի մեղմի նրանց տառապանքը, քանի որ նրանք չափազանց շատ բան են թողել Արցախում և անցել աննկարագրելի ցավի միջով: Գործակալության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը օգնություն է ցուցաբերել բռնի Հայաստան տեղահանված քաղաքացիներին, այդ թվում ՝ սոցիալ-հոգեբանական:
«Մենք կոչ ենք անում, որպեսզի ապահովվեն այդ մարդկանց անվտանգ տուն վերադառնալու իրավունքները: Շատերը ցանկանում են, պարզապես, մտնել իրենց եկեղեցիները, այցելել հարազատների գերեզմանները, բայց մինչ օրս այդ վերադարձը տեղի չի ունեցել։ Մենք շարունակելու ենք կոչ անել և աշխատել այդ ուղղությամբ։ Բայց այստեղ կարևոր է ապահովել պատշաճ պայմաններ, որպեսզի վերադարձն անվտանգ լինի", - ընդգծել է Փաուերը։