Արմինֆո.Հայաստանը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։ Այդ մասին հուլիսի 10-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները՝ ուղղված խաղաղության ձեռք բերմանը: "ԱՄՆ-ը կանի հնարավորը և իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Հայաստանն օգտագործի այս պատմական պահը", - ընդգծել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը։
Փաուերը նշել է, որ այսօր Հայաստանում է, քանի որ պետությունը այսօր ունի հնարավորության պատուհանը՝ ստեղծելու բարեկեցություն, ամրապնդելու ժողովրդավարությունը և հասնելու խաղաղության, որի մասին մարդիկ երկար ժամանակ երազում էին: "ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին առավելագույն արդյունքը "կորզել" այդ պատուհանից", - ասել է նա: