Արմինֆո. Հուլիսի 10-ին Վաշինգտոնում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եռակողմ հանդիպում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ հանդիպումը, որը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակներում, կընթանա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը մասնակցում է ՆԱՏՕ-ի միջոցառմանը, ինչպես նաև կազմակերպության 75-ամյակին նվիրված այլ միջոցառումներին: Նախատեսված են նաև նախարարի երկկողմ հանդիպումներ:
Ավելի վաղ հայկական կողմը բազմիցս նշել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր վճռականությունը: Իր հերթին՝ Բաքուն սկսել է այդ գործընթացը կապել ՀՀ գործող սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության հետ։
Հարկ է նաև հիշեցնել, որ ավելի վաղ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը նշել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում: