Արմինֆո.Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի փոխարեն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել է Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:
«Ալեն Սիմոնյանը հուլիսի 12-ին չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի պատճառով: ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը", - նշել է Հարությունյանը։
Նշենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հետևողականորեն հրաժարվում են մասնակցել ԱՊՀ կամ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումներին: