Արմինֆո. Հոկտեմբերին Ժնևում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, ինչի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս մայիսին կայացած նախորդ հանդիպման ժամանակ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը:
Հանդիպումը կանցկացվի նույն ձևաչափով՝ ինչ նախորդները։ Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիր մարմինների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 22-ին Ժնևում։ Կողմերը քննարկել են Հայաստանի Ազգային ժողովի և Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջև շփումների մեկնարկի հարցը: Հայկական կողմը հանդիպումը որակել է կառուցողական։ Այնուհետեւ բանախոսները հանդիպել են մայիսի 17 – ին նույն տեղում' Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների ղեկավարների վեցերորդ համաշխարհային գագաթնաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում: